Ջրվեժ գյուղում 55-ամյա տղամարդը մահացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով
Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19.10-ին, հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Ժորա Սարգսյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես E-200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժ գյուղում` ռեստորանային համալիրներից մեկի մոտ, վրաերթի է ենթարկել Ժ. Սարգսյանին և պատճառել մահ:
Կատարվում է քննություն:










