Իրանի քաղաքացին Երևան–Մեղրի ավտոճանապարհին մահացել է վթարի հետևանքով

10:27 • 25.12.12

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Ահմադ Ռոհուոլլահի վարած «Վոլվո/Ֆ-Հ» մակնիշի ավտոմեքենան դեկտեմբերի 24-ին՝ ժամը 20.50-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին ենթարկվել է կողասահքի, ինչի ընթացքում վարորդը դուրս է ցատկել ավտոմեքենայի խցիկից և ընկել հանդիպակաց ընթացող «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, այնուհետև ճանապարհին:

 

Ոստիկանությունից Tert.am–ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:

 

Կատարվում է քննություն: