Արմավիրում վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու և դիմել փախուստի
Անհայտ ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10.50-ի սահմաններում, Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին, պատճառել մահ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, 1981թ. ծնված Արգիշտի Պ.-ն և մեղայականով ներկայացել բաժին` հայտնելով, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին վարելով «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, նրան պատճառել մահ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:










