77-ամյա տղամարդը Մեծամորում վրաերթի ենթարկվելուց հետո մահացել է հիվանդանոցում
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Մեծամորի 2/Բ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1935թ. ծնված Ռաֆիկ Հակոբյանին և տեղափոխել նրան հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի, Ռ. Հակոբյանն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 01.30-ին, Ռաֆիկ Հակոբյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:










