Եվրոպայի խորհուրդն ընտրել է 2013թ. լավագույն թանգարանը

17:00 • 25.12.12

Եվրոպայի խորհուրդը 2013թ. լավագույն թանգարան է ընտրել Լիվերպուլի (Բրիտանիա) թանգարանը, հայտնում է Корреспондент-ը։


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության և ԶԼՄ-ների հարցով հանձնաժողովը թանգարանին է հանձնել 2013թ. European Museum Prize պարգևը՝ նշելով թանգարանի ավանդը մշակույթների փոխազդեցության գործում։

 

Կազմակերպության կարծիքով՝ թանգարանն օրինակելի վերաբերմունք է դրսևորում մարդու իրավունքների հանդեպ, ասվում է Եվրոպական թանգարանային ֆորումի կայքում։

 

Լիվերպուլի թանգարանը բացվել է 2011թ. հուլիսին և մինչ այժմ այնտեղ այցելել է ավելի քան 1 մլն մարդ։ Այն աշխարհի ամենախոշոր թանգարանն է՝ նվիրված գավառական քաղաքի պատմությանը, ինչպես նաև ամենախոշոր ազգային թանգարաններից մեկը, որը երբևէ կառուցվել է Մեծ Բրիտանիայում վերջին 100 տարվա ընթացքում։

 

Հավաքածուում ներկայացված է քաղաքի, որն աշխարհի կարևորագույն նավահանգիստներից մեկն է, զարգացման տարբեր ժամանակաշրջանների մասին պատմող 6 հազար նմուշ։


Թանգարանի հավաքածուում հատուկ դեր է վերապահված The Beatles խմբին, որի պատմությունը սկսվել է Լիվերպուլում։