Ամենալավ ամանորյա նվերը. Ալյասկայում կորած կույր շունը գտել է տերերին
Ալյասկայում կորած կույր շունը միայնակ անցել է 16 կմ ճանապարհ և ի վերջո գտել է իր տերերին, ընդ որում՝ Ալյասկայի եղանակային պայմաններում, նկատում է Courier Mail-ը, երբ սառնամանիք է:
Խոսքը 8 տարեկան Էբի շան մասին է, որի վերադարձը տերերը՝ Գրափենգեթերների ընտանիքը, անվանել են «հրաշք», «լավագույն ամանորյա նվեր»:
Շունն անհետացել էր դեկտեմբերի 13-ին: Դեգերումներից հետո նա կարողացել էր վերադառնալ. նրան այդ հարցում օգնել էին նաև տեղացիները, ովքեր սոցիալական կայքերի միջոցով գտել էին Էբիի տերերին:










