Սիրիայում նոր գնդակոծությունների հետևանքով առնվազն 8 երեխա է զոհվել
Սիրիայի հյուսիսի Ռակկա նահանգում կառավարական ուժերը գնդակոծություններ են իրականացրել, որոնց հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 երեխա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են սիրիացի ակտիվիստները, որոնք համապատասխան տեսանյութ են տարածել (ընթերցողներին դաժան տեսարաններից զերծ պահելու համար տեսանյութը չենք հրապարակում-Tert.am):
Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի տարածած տեսանյութում սավանների վրա գցված արյունոտ դիակներ են: Լսվում են ողբացող հարազատների ձայները:
Գնդակոծությունների թիրախ է դարձել նահանգի Ալ-Քահթանիա գյուղը, սակայն հարձակման հստակ ժամանակը պարզ չէ:










