Սիրիայի ՆԳ նախարարը դուրս է գրվել Բեյրութի հիվանդանոցից և վերադարձել Դամասկոս
Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի աշխատակիցները հայտնել են, որ Բեյրութից Դամասկոս է տեղափոխվել Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամեդ ալ-Շաարը, հայտնում է Associated Press-ը:
Նա Սիրիա է տեղափոխվել մասնավոր օդանավով: Ըստ աղբյուրի՝ պաշտոնյային դուրս են գրել լիբանանյան հիվանդանոցից:
Ալ-Շաարը վիրավորվել էր դեկտեմբերի 12-ին, երբ մահապարտ ահաբեկիչը մեքենա էր պայթեցրել ՆԳՆ շենքի մոտ:
Սիրիայի իշխանությունները հերքել էին Ալ-Շաարի վիրավորված լինելու մասին տեղեկությունը, ապա հայտնի էր դարձել, որ նախորդ շաբաթ նա տեղափոխվել է Բեյրութի հիվանդանոցներից մեկը:










