Ամերիկացիները փոքր երկրների բյուջեի չափով գումար են ծախսել Սբ Ծննդի նվերների վրա

18:55 • 26.12.12

Ամերիկացիներն ամանորյա տոնական ծախսերի ռեկորդներ են սահմանում. նրանք արդեն իսկ միայն նվերների վրա 600 մլրդ դոլար գումար են ծախսել, հայտնում է ՌԴ Առաջին ալիքի լրատվական ծառայությունը:

 

Այդ գումարը հավասար է ոչ մեծ երկրների բյուջեներին:

 

ԱՄՆ-ում «տոնական ուխտագնացության» ամենահայտնի վայրը Սպիտակ տան մոտ կանգնեցված տոնածառն է: ԱՄՆ-ի մայրաքաղաքում միանգամից 2 տոնածառ է զարդարվում. մեկը՝ Սպիտակ տանը, մյուսը՝ առանձին Կապիտոլիումի բլրի վրա:
 

Ի դեպ, ըստ MasterCard-ի գնահատականի՝ չնայած ծախսերին, ԱՄՆ շուկաներում վաճառքի ցուցանիշերն անցյալ տարվա համեմատ աճել են ընդամենը 0.7%-ով. դա 2008թ.-ի ճգնաժամից ի վեր աճի ամենացածր ցուցանիշն է։