ԿԱՀ-ում ցուցարարները Ֆրանսիայից պահանջում են ապստամբներին չեզոքացնել

22:50 • 26.12.12

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիայի են դուրս եկել Բանգիում ֆրանսիական դեսպանատան դիմաց: Նրանք նախկին մետրոպոլիային մեղադրում են երկրում ապստամբներին չեզոքացնելու համար ռազմական օգնություն տրամադրել չցանկանալու մեջ, հաղորդում է BBC-ն:

 

Ցուցարարները քարեր են նետել շենքի պատուհաններին և այրել Ֆրանսիայի դրոշը:

 

Անցած շաբաթներին երկրի գործող նախագահ Ֆրանսուա Բոզիզեին ընդդիմադիր ապստամբները հարձակման էին անցել և երկրի հյուսիսում մի շարք քաղաքներ էին գրավել:


Նախկինում Ֆրանսիան բազմիցս օգնել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը ապստամբների դեմ պայքարի հարցում: