Մահացել է հայտնի բրիտանացի կոմպոզիտոր Ռիչարդ Բենեթը

01:59 • 26.12.12

Կյանքի 77-րդ տարում Նյու Յորքում վախճանվել է նշանավոր բրիտանացի կոմպոզիտոր Ռիչարդ Բենեթը, հայտնում է The Guardian-ը:

 

Նա մի շարք սիմֆոնիաների և օպերաների հեղինակ է, սակայն հասարակության լայն զանգվածներին հայտնի է ճանաչված ֆիլմերի համար գրած իր երաժշտությամբ, մասնավորապես՝ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» և «4 հարսանիք, 1 թաղում» ժապավենների:

 

Բենեթը 3 անգամ առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի, արժանացել է Ասպետի կոչման: