«Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Տիգրան Գ.-ն
ՀՀ ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.40-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանի սահմանային վերահսկողության գոտուց բերման են ենթարկել 1974 թ. ծնված Տիգրան Գ.-ին։
Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, Տիգրան Գ.-ն նոյեմբերի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:










