Մոսկվայում ծեծի է ենթարկվել սպառողների իրավունքների պաշտպանը

16:03 • 26.12.12

Մոսկվայի կենտրոնում ծեծի է ենթարկվել Սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավարը, հայտնում է РИА Новости-ն:


Անհայտ անձը կառույցի ղեկավար Միխայիլ Անշակովին ծեծի է ենթարկել մոնտաժիչով: Տուժածն ուղեղի ցնցում է ստացել, կոտրված է նրա թևը: Նրան տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց:

 

Անշակովն առայժմ չի դիմել ոստիկանություն: Աղբյուրը հայտնում է, որ վերջին շրջանում Սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության հետ կապված մի քանի խոշոր սկանդալներ են տեղի ունեցել: Օրինակ՝ ընկերությունը Քրիստոս Փրկչի տաճարին մեղադրել էր իր տարածքում ապօրինի առևտրի համար: