Միխայիլ Բոյարսկին այսօր շնորհավորանքներ է ստանում (տեսանյութեր)
ՌԴ հայտնի դերասան Միխայիլ Բոյարսկին այսօր նշում է ծննդյան 63-ամյակը, հայտնում է Правда-ն։ Իհարկե, դերասանն անձամբ հայտարարել է, որ բացարձակապես անտարբեր է այդ օրվա նկատմամբ։
«Որքան քիչ են ուշադրություն դարձնում, այնքան ավելի լավ։ Ես համամիութենական մասշտաբի աստղ չեմ, որպեսզի այս օրը տոն լինի։ Օրը վերաբերվում է կնոջս, երեխաներիս, բայց ոչ մի դեպքում հանրությանը»,- ընդգծել է դերասանը։
Սիրված դերասանն ունի ավելի քան 40 աշխատանք կինոյում և հեռուստասերիալներում և ավելի քան 400 երգի կատարող է։










