Անգլիայում 10-ամյա աղջիկը սրճարան է բացել անօթևանների համար

18:34 • 26.12.12

Արևմտյան Յորկշիրից Գրեյսի ՄըքՆալթի անունով 10-ամյա մի աղջիկ որոշել է իրականացնել օգոստոսին մահացած իր հոր երազանքը. Սուրբ Ծննդյան օրը նա կերակրել է 50 անօթևանի, հայտնում է Правда-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին։

 

Գրեյսին չգիտեր, թե ինչպես անցկացնել իր կյանքի առաջին Սուրբ Ծնունդն առանց սիրելի հայրիկի, ով մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Այդ պատճառով նա հրաժարվել է տոնակատարության ավանդական նշումից և իրականացրել իր հոր երազանքը։

 

Մայրիկի, եղբայրների և քույրերի օգնությամբ նա հնդկահավ է պատրաստել 50 անձի համար։ Գրեյսիի հայրը շատ ժամանակ էր հատկացնում բազմատեսակ բարեգործություններին։ Այս տարի նա երազում էր Սուրբ Ծննդյան օրը սրճարան բացել անօթևանների համար։


«Սա ամենալավ Սուրբ Ծնունդն էր աշխարհում։ Մենք կերակրեցինք այդ մարդկանց, շարֆեր և այլ տաք իրեր գնեցինք նրանց համար»,- ասել է Գրեյսին։


Տոնական ընթրիքի հրավիրատոմսերը բաժանվել են տեղական բարեգործական ընկերությունների կողմից։