Հրազդան գետում սատկած ձկներ են հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) այսօր՝ ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հրազդան գետում` «Գետափ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել են սատկած ձկներ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցներին և գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Վերցվել են ջրի և ձկան փորձանմուշներ:










