Չինացին գեղեցիկ պատկերներ է ստեղծում ձվի ամբողջական կեղևից (լուսանկարներ)
Չինացի Վեն Ֆուլյանն իր արտիստիկ տաղանդն ի ցույց դնելու համար օգտագործում է բավական օրիգինալ և ոչ ավանդական տարբերակ, գրում է Daily Mail-ը։ Արդեն 10 տարի է, ինչ մասնագիտությամբ փորագրիչ Ֆուլյանն անհավանական գեղեցիկ պատկերներ է ստեղծում ձվի ամբողջական կեղևի վրա։
Ժամանակին չինացին բացառապես զբաղվել է փայտի փորագրմամբ, սակայն նրա պնդմամբ՝ «ձուն» իր համար շատ ավելի շահութաբեր է։ Ֆուլյանը նման մանրակրկիտ և նուրբ աշխատանքներ ստանալու համար աշխատում է ադամանդների մշակման համար օգտագործվող էլեկտրական, պտտվող սարքից։
Նախքան փորագրմանն անցնելը, նա կեղևի վրա մատիտով նկարում է էսքիզները։ Իսկ ինչ վերաբերվում է դեղնուցին ու սպիտակուցին, ապա դրանք զգուշորեն դուրս են քաշվում ձվից՝ ասեղի և ներարկիչի օգնությամբ։










