Google-ն ու NORAD-ը խճճվել են Սանտա Կլաուսի երթուղու հարցում
Մեր մոլորակի փոքրիկ բնակիչները կարող են համացանցի միջոցով հետևել շուրջերկրյա ճանապարհորդության դուրս եկած Սանտա Կլաուսին՝ իմանալու համար, թե երբ կարող են ստանալ իրենց ամանորյա նվերները, հայտնում է Взгляд-ը։
Սակայն այնպես է ստացվել, որ Սանտա Կլաուսի երթուղուն հետևող Google-ն ու Հյուսիսամերիկայն մայրցամաքային օդատիեզերական պաշտպանության միասնական հրամանատարությունը՝ NORAD-ը, խճճվել են և դրանցից յուրաքանչյուրը տարբեր տվյալներ է ներկայացրել Սանտա Կլաուսի գտնվելու վայրի վերաբերյալ։
Ըստ NORAD-ի տարբերակի՝ Սանտա Կլաուսը Սուրբ Ծննդի նախօրեին գտնվել է Ռումինիայում և արդեն հասցրել է 2,8 մլրդ նվեր բաժանել։ Իսկ Google-ի տվյալների համաձայն՝ նա գտնվել է Մադագասկարում՝ հասցնելով նվիրել ընդամենը 770 մլն նվեր։










