Պայթյուն Հնդկաստանում՝ հրավառության պարագաներ արտադրող գործարանում. կան զոհեր
Հնդկական Թամիլնադ նահանգի Սալեմ քաղաքի հրավառության պարագաներ արտադրող գործարանում ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, ևս 6-ը հոսպիտալացվել են, հայտնում է РИА-Новости-ն։
Ականատեսների խոսքով՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ գործարանից ոչինչ չի մնացել։ Այժմ փաստի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թամիլնադի մեկ այլ նմանատիպ գործարանում սեպտեմբերին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 40 մարդ է զոհվել։










