Ճապոնիայի կառավարությունը կգլխավորի Սինձո Աբեն
Ճապոնիայի նոր վարչապետ է այսօր ընտրվել 58-ամյա Սինձո Աբեն, ում գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել դեկտեմբերի 16-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Փորձառու քաղաքական գործչի օգտին քվեարկել է 480 պատգամավորից 328-ը, հիմնականում՝ լիբերալ-դեմոկրատներն ու ապագա կոալիցիոն կաբինետից նրանց գործընկերները՝ «Նոր Կոմեյտո» կուսակցությունից։
Սինձո Աբեն վերջին 6 տարվա ընթացքում Ճապոնիայի արդեն 7-րդ վարչապետն է։ Նա նախկինում զբաղեցրել է այդ պաշտոնը 2006-2007թթ., սակայն այն ժամանակ ստիպված էր հրաժարական տալ մի շարք սկանդալներից հետո։










