Լեդի Գագայի մասին ֆիլմ է նկարահանվելու
Լեդի Գագան Twitter-ում հայտարարել է, որ լուսանկարիչ Տերրի Ռիչարդսոնը նկարահանում է վավերագրական ֆիլմ` իր կյանքի, երկրպագուների և նոր Artpop ալբոմի ստեղծման մասին, տեղեկացնում է Lenta.ru կայքը:
2011 թվականին Ռիչարդսոնը Լեդի Գագայի համար ֆոտոգիրք է ստեղծել, իսկ 2012 թվականին նա ստեղծել է Cake երգի տեսահոլովակը:
Լեդի Գագայի մասին վավերագրական ֆիլմ նկարելու մասին խոսակցություններ կային դեռևս ամռանը: Այս ժամանակ հայտարարվել է, որ ռեժիսորը կարող է լինել Բրայան Սինգերը, ով նկարահանել էր «X-մարդիկ» ֆիլմի երկու սերիաները: Լեդի Գագան ներշնչանքի աղբյուր է անվանում 1988թ.-ին նկարահանված Moonwalker ֆիլմը:
Բացի այդ, Լեդի Գագան նկարահանվում է նաև այլ կինոնկարներում: Մասնավորապես, նա կմարմնավորի ինքն իրեն` «Բոլոր ժամանակների մապետների մասին լավագույն ֆիլմը», որը կդառնա մապետների մասին 9-րդ ֆիլմը: Բացի այդ նա նկարահանվում է Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետեն սպանում է» ֆիլմում, որը հանդիսանում է «Մաչետե» ֆիլմի շարունակություն և էկրան կբարձրանա 2013 թվականին:










