Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի գործարարների հետ

18:16 • 26.12.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել հանրապետության գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

 

ԼՂՀ նախագահը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, խնդիրներին ու հեռանկարներին:

 

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին և հույս հայտնել, որ գործարարների ակտիվ մասնակցությամբ ու կառուցողական գործակցությամբ, անպայման, կարձանագրվեն նոր հաջողություններ, որոնց վերջնական հասցեատերը Արցախի ժողովուրդն է:

 

Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: