ԱՄՆ Օհայո նահագում ուսուցիչների համար հրաձգության դասեր կանցկացվեն

16:56 • 26.12.12

ԱՄՆ-ի Օհայո նահանգի հրազենային զենքի միությունը հայտարարել է, որ ուսուցիչների համար հրաձգության դասընթացներ կկազմակերպի և կֆինանսավորի, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Columbus Dispatch-ին։

 

Կազմակերպությունում կարծում են, որ դա կօգնի կանխել երեխաների զանգվածային սպանությունները, ինչպիսին օրերս եղավ «Սենդի Հուկ» տարրական դպրոցում, որտեղ մարդասպանի զոհը դարձավ 27 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։


«Զինված ուսուցիչներ» փորձնական ծրագիրը նախատեսում է 3-օրյա ուսուցում։ Առաջին փուլում կազմակերպությունը կֆինանսավորի 24 ուսուցիչների դասընթացները։


Միության ներկայացուցիչների խոսքով՝ ուսուցիչները և դպրոցների աշխատակիցները «մի քանի տարվա ընթացքում» խնդրել են կազմակերպել մարզումներ, որոնք թույլ կտան կանխել նոր հրաձգություններն ուսումնական հաստատություններում։

 

Հրազենային զենքի միությունում հույս ունեն, որ կկարողանան գտնել հովանավորներ ծրագրի ընդարձակման համար։