Պատահարներ՝ Եղեգնաձոր-Երևան և Տաշիր-Մեծավան ճանապարհներին

10:04 • 26.12.12

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Եղեգնաձոր-Երևան ճանապարհի 80-րդ կմ-ին «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել, գլորվել ձորը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն:


Նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին:

 

Պատահարի հետևանքով երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Կատարվում է քննություն: