Հոլանդիան և Բելգիան՝ միացյալ առաջնություն անցկացնելու մտադրությամբ
Բելգիական Լյեժի «Ստանդարտի» նախագահ Ռոլան Դյուշատելը նշել է, որ Հոլանդիայի և Բելգիայի մի շարք ֆուտբոլային ակումբներ համաձայնել են հանդես գալ միացյալ լիգայում, որի ստեղծումը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա տարիներին:
Ղեկավարի խոսքով՝ իրենք դեմ են նման նախաձեռնությանը:
-Հոլանդիայի ու Բելգիայի միացյալ լիգայի ստեղծման ուղղությամբ աշխատանքը կարող է ավաևտվել արդեն առաջիկա տարիներին,-Դյուշատելի խոսքերն է մեջբերում «Voetbal Primeur»-ը:
-Ինձ հայտնի է, որ «Այաքսը», «Անդերլեխտը», ՊՍՎ-ն ու «Բրյուգեն» արդեն տվել են իրենց համաձայնությունը՝ համատեղ առաջնությունում հանդես գալու վերաբերյալ:
«Ստանդարտը» դեմ է այդ նախագծին: Եթե արդյունքում այն իրականանա, մենք կփորձենք հայտավորվել Ֆրանսիայի առաջնությունում:










