Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին

09:21 • 26.12.12

Չինաստանում այսօր շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Երկաթուղու շահագործումը նվիրված է Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդյան տարեդարձին (նա ծնվել է 1893թ. դեկտեմբերի 26-ին)։

 

Պեկինը Գուանչժոու քաղաքի հետ կապող երկաթգծի երկարությունը 2 298 կմ է։ Գնացքը, որի արագությունը միջինը ժամում 300 կմ է, ունակ է հաղթահարել ճանապարհը մոտ 8 ժամում՝ կանգնելով 35 կանգառում։ Մինչ երկաթգծի շահագործումը, այս ճանապարհը հաղթահարվում էր մոտ 22 ժամում։