ԱՄՆ-ում կազմվել է գրող Ռոբերտ Ֆրոստի բացիկների յուրահատուկ հավաքածուն
ԱՄՆ-ի Դարտմուտի քոլեջում կազմվել է բանաստեղծ Ռոբերտ Ֆրոստի ամանորյա բացիկների յուրահատուկ հավաքածուն, հայտնում է Правда-ն։
Հայտնի ամերիկացին հավաքել է այն 28 տարի՝ յուրաքանչյուրի վրա գրելով մեկ բանաստեղծություն։
Ֆրոստը երբեմն ստիպված է եղել սպասել կես տարի այդ բացիկներից մի քանիսը փոստի միջոցով ստանալու համար։ Նա հավաքել է այդ բացիկները կյանքի վերջին 28 տարիների ընթացքում։ Այժմ շատ օրինակներ պահվում են Դարտմուտի քոլեջում, որտեղ սովորել և որտեղ հետագայում դասավանդել է բանաստեղծը։
Հեղինակի հավաքածուում հաշվվում է մոտավորապես 17 հազար օրինակ, որոնցից շատերը մասնագետները գնահատում են 4-5 հազար դոլար։










