Սերբիան պետք է Պրիշտինայի հետ բանակցությունների հարթակը ընդունի մինչև հունվարի 10-ը. Նիկոլիչ
Սերբիայի կառավարության ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության հետ երկխոսության հարթակը պետք է ընդունվի մինչ 2013թ. հունվարի 10-ը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք պետք է վերջնական փաստաթուղթը ընդունենք մինչև հունվարի 10-ը, քանի որ այդ օրը նախատեսված է Պրիշտինայի հետ բանակցությունների հերթական փուլը», - նշել է Նիկոլիչը:
Նախագահը պատմել է, որ նախատեսում է Կոսովոյում «մի քանի սերբական միավորումների» ստեղծում ազգային, այլ ոչ թե տարածքային հիմքով:










