Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ ժամեր անց պայթել է գազատարը

10:28 • 26.12.12

Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ժամանակով 02։42-ին գրանցվել է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ դրանից ժամեր անց, դեռևս անհայտ պատճառներով, պայթել է գազատար խողովակաշարը, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Reuters-ին։

 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Իրինա Գրիգորևայի փոխանցմամբ՝ երկրաշարժի և գազատարի պայթյունի հետևանքով որևէ մեկը չի տուժել։

 

Խոսնակը նաև նշել է, որ նախարարության աշխատակիցներն արդեն ստուգումներ են անցկացրել քաղաքի տարբեր հատվածներում, կամուրջների վրա, ինչպես նաև փորձարկել են էլեկտրաէներգիայի մալուխները, որտեղ որևէ անսարքություն չի արձանագրվել։ 

 

Ինչպես պարզվել է ավելի ուշ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սոչիից 93 մղոն հեռավորության վրա՝ Սև ծովում։