Իսպանիայում 11 տոննա հաշիշ է առգրավվել
Իսպանիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները 35 մարդ են ձերբակալել թմրավաճառության կասկածանքով և նրանց մոտից առգրավել են 11 տոննա հաշիշ: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով իսպանական ոստիկանության ներկայացուցիչների այսօրվա հայտարարությանը:
Թմրանյութերը տեղափոխվում էին բեռնատարների վառելիքի բաքերում և բեռնխցիկներում: Բեռնատարները նավերով Մարոկկոյից Իսպանիա էին տեղափոխվում:
Իսպանական ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների շարքում Մարոկկոյի 31 քաղաքացիներ կան, երկուսը Իսպանիայի քաղաքացի են և մեկ մարդ Բելգիայի քաղաքացի:










