ԱՄԷ-ում խոշոր ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել
Միացյալ Արաբական Էմիրութունների իշխանությունները հայտարարել են «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող «ահաբեկչական բջջի» անդամների ձերբակալման մասին, որը, պետական WAM լրատվական գործակալության տեղեկություններով, մի շարք պայթյուններ էր կազմակերպում պետության տարածքում, հաղորդում է BBC-ն:
ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների համաձայն` ձերբակալություններն իրականացվել են Սաուդյան Արաբիայի ուժային կառույցների մասնակցությամբ:
Տեղեկություններ կան, որ ձերբակալվածների շարքում կան սաուդյան քաղաքացիներ, ինչպես նաև ԱՄԷ-ի բնակիչներ:










