Ուկրաինացի բժիշկները հոսպիտալացրել են բանան ուտելու մրցույթի մասնակից աղջկան

00:09 • 26.12.12

Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Գրեբենկա քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել է բանան ուտելու մրցույթի մասնակցուհին: 19-ամյա աղջիկը սկսել է խեղդվել բանանից` մրցույթի ժամանակ, որն անցկացվում էր գալիք տոների կապակցությամբ իրականացվող ցերեկույթի ժամանակ, տեղեկացնում է Lenta.ru կայքը` հղում կատարելով շրջանի ՆԳՆ կայքին:


Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել սրճարանում: Բանան ուտելու մրցույթի կանոններով՝ միրգը պետք էր ուտել բոլորից շուտ: Հայտնի չէ մրցույթի մասնակիցների թիվը: Հայտնի է, որ բուժհաստատություն նրան բերել են ուշագնաց վիճակում:


Հիվանդանոցի բժիշկները մրցույթի մասնակցին ցույց են տվել անհրաժեշտ օգնություն և կարողացել են փրկել աղջկա կյանքը: Ներկայում նա գտնվում է Պոլտավայի բուժհաստատությունում: