Մարկ Ցուկերբերգի քույրը վրդովվել է անձնական նկարի տարածումից
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի քույրը վրդովվել է այն բանից, որ սոցկայքերում տարածվել է Ցուկերբերգների անձնական լուսանկարը, հայտնում է Business Insider-ը:
Ոչ ոք պաշտպանված չէ անձնական անձեռնմխելիության ոտնահարումից, արձանագրում է աղբյուրը: Պարզվում է Ցուկերբերգների առանձնությունն էլ խախտել է Vox Media-ի մարկետինգի և նախագծերի տնօրեն Քոլի Շվայցերը: Ուշագրավն այն է, որ նա օգտագործել է Facebook-ի Poke հավելյալ ծրագիրը:
Իսկ լուսանկարի տարածման պատմությունը զավեշտալի է. Շվայցերը կարծել է, թե Ցուկերբերգի քրոջ՝ Ռենդիի իրեն ուղարկած լուսանկարը ենթակա է հրապարակման: Իսկ երբ Ռենդին լուսանկարը հրապարակված էր տեսել Twitter-ում, գրել էր, որ դա «ամենևին էլ զիլ չէ»:
Շվայցերը անմիջապես ներողություն էր խնդրել:










