ԱՄՆ-ում փոթորիկների արդյունքում մահացել է 6 մարդ
ԱՄՆ--ում մահացել է 6 մարդ` ծառերի տապալվելու և ավտովթարների արդյունքում, որոնք առաջացել են երկրի կենտրոնական և հարավային շրջաններում մոլեգնող ձմեռային փոթորիկների արդյունքում, տեղեկացնում է BBC-ին:
Ըստ փրկարար ծառայությունների տեղեկությունների՝ հազարավոր մարդիկ այդ շրջաններում մնացել են առանց էլեկտրաէներգիայի, հետաձգվել են մի քանի հարյուր չվերթներ:
Օդերևութաբանները նշում են, որ մոտ ժամանակներում փոթորիկների էպիկենտրոնը կտեղափոխվի դեպի երկրի հյուսիսարևելյան շրջաններ:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Նյու- Յորք նահանգում այս շաբաթ ձյան շերտի հաստությունը կարող է հասնել 46 սմ-ի:










