Մահացու ելքով վրաերթ՝ Այգեստան-Ներքին Դվին ճանապարհի սկզբնամասում

09:47 • 26.12.12

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.15-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այգեստան-Ներքին Դվին ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Աղասի Մինասյանին և դիմել փախուստի:


Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, Ա. Մինասյանը հիվանդանոցում մահացել է:

 

Կատարվում է քննություն: