ԱՄՆ–ում տոռնադոների պատճառով հազարավոր ընտանիքներ Սբ Ծնունդը դիմավորել են առանց էլեկտրաէներգիայի

09:01 • 26.12.12

Առնվազն 15 տոռնադոներ դեկտեմբերի 25-ին փչացրել են Սուրբ Ծննդյան սպասված տոնն ԱՄՆ-ի հարավային մի շարք նահանգներում։ Տեխասից մինչև Ալաբամա մոլեգնել են  ուժեղ փոթորիկներն ու ամպրոպները, որոնք էլ հեղեղների և ձյան առատ տեղումների պատճառ են դարձել, հայտնում է РИА-Новости-ն։


Արդյունքում
տասնյակ հազարավոր ամերիկացիներ տոնական երեկոն դիմավորել են առանց էլեկտրաէներգիայի։


Ըստ
ABC հեռուստաալիքի տվյալների՝ ամենախոշոր տոռնադոն տեղի է ունեցել Արկանզաս նահանգում, որտեղ, ընդհանուր առմամբ, 50 հազար մարդ է զրկվել հոսանքից։ Բացի այդ, վնասվել են բազմաթիվ եկեղեցիներ ու դպրոցներ։


Իսկ
հարևան Տեխասում զոհվել է մի երիտասարդ, որի վրա ընկել է հսկայական ծառ։ Ուժեղ քամու պատճառով հետաձգվել է մոտ 180 ներքին չվերթ։