Թբիլիսյան խճուղում 48-ամյա տղամարդը մահացել է վթարի հետևանքով

11:47 • 27.12.12

Երևանի Թբիլիսյան խճուղում դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00.30-ին, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ:

 

Ըստ Ոստիկանության կայքի՝ պատահարի հետևանքով «ՎԱԶ-21124»-ի վարորդը` 1964 թ. ծնված Գեղամ Աբրահամյանը, տեղում մահացել է։


«Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: