Պուտինն օրինակ է բերել հրեաներին՝ ասելով, որ ստորագրելու է «Հակամագնիտսկու օրենքը»
Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն իրենց կանխատեսումն են անում, որի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կստորագրի այսպես կոչված «Հակամագնիտսկու օրենքը» («Դիմա Յակովլևի օրենքը»):
Ռուսական Дождь հեռուստաընկերությունը հայտնում է, որ Պուտինն այդ օրենքը չստորագրելու պատճառ չի տեսնում: Նա նույնիսկ նմանատիպ օրենքի ստորագրման օրինակ է բերել՝ հրեաներին, նշելով, թե նրանք հարյուրամյակներով ոչ մի տեղ չեն ուղարկել իրենց երեխաներին:
Այդ օրենքով կարգելվի ոչ միայն ռուսաստանցիների իրավունքները ոտնահարած ամերիկացիների մուտքը Ռուսաստան և կալանք կդրվի նրանց գույքի վրա, այլև կարգելվի ռուսաստանցի երեխաների որդեգրումն ԱՄՆ քաղաքացիների կողմից:
Երեխաների հարցերով ՌԴ լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովն ասել է, որ հետագայում Ռուսաստանից երեխաների որդեգրումը կարգելվի ոչ միայն ամերիկացիներին, այլև առհասարակ:










