Արամ Ա-ն այցելել է Թռչնոց բույն (լուսանկարներ)
Նոր Տարվա առթիվ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է ազգային մանկատուն՝ Թռչնոց բույն, տեղեկացնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։
Վեհափառն ամանորի կապակցությամբ նվերներ է տարել մանկատան սաներին, լսել նրանց երգերն ու արտասանությունները և իր հայրական խոսքն ուղղել նրանց։
Թռչնոց բույնը սփյուռքի միակ ազգային մանկատունն է, որտեղ բնակվում են հայ որբերը, անօգնական ու աղքատ ընտանիքների զավակները։
Այն գտնվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հովանու ներքո։










