ԱԳՆ-ի շենքը կվերավաճառվի աճուրդում
ՀՀ կառավարության որոշմամբ Արտգործնախարարության շենքը կվերավաճառվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված դասական աճուրդում: Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Որոշումը պայմանավորված է հանրության կողմից նշված գործարքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ և նպատակահարմար է եղել Կառավարական թիվ երկու շենքը ձեռքբերած «Տանգո » ՓԲԸ-ի հետ կնքել նոր համաձայնագիր՝ ավելի բարձր արժեք սահմանելու համար»,- ասաց Արման Սահակյանը:
Կախված աճուրդում առաջարկված առավելագույն գնից՝ կորոշվի շենքի հետ կապված հետագա անելիքները:










