Հնդկաստանում «առանց դեմքի» աղջիկը դարձել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթող

00:20 • 27.12.12

Հնդկաստանի բնակչուհին, ով 17 տարեկանում դարձել էր ծծմբաթթվային հարձակման զոհ, հաղթել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուսավիկտորինայում: Նա վաստակել է 250.000 ռուփի (50.000 դոլար), որի շնորհիվ կարող է պլաստիկ վիրահատություն կատարել, տեղեկացնում է TopNews կայքը:

 


Սոնալի Մուկերիջին դարձել է մերժված փեսացուի և նրա ընկերների հարձակման զոհը: Արդյունքում նրա ընտանիքը իրենց բոլոր գումարները աղջկա բուժման վրա են ծախսել:


27-ամյա Նյու-Դելիի բնակչուհին խաղին է ներկայացել Բոլիդվուդի դերասանուհի և նախկին Միսս Տիեզերք հանդիսացող Լարա Դատտայի հետ:


Աղջիկը, ով 22 պլաստիկ վիրահատություն է տարել, երիտասարդ տարիքում մեծ հույսեր էր առաջացնում, սակայն հանցագործները նրան մտցրել էին «Թեզաաբ» նյութի մեջ, որը օգտագործվում է ժանգոտած գործիքերը մաքրելու համար: Միջադեպը տեղի ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը քնած է եղել: Արդյունքում նա մասամբ խլացել և կուրացել է:


Սոնալին ստացված գումարը նախատեսում է ծախսել պլաստիկ վիրահատություն կատարելու վրա: