Հնդկաստանում թեյի դաշտերում աշխատողներն այրել են իրենց տնօրենին
Հնդկաստանի Ասամ նահանգի թեյի պլանտացիաների հարյուրավոր աշխատավորներ ղեկավարության հետ 2 շաբաթ շարունակվող վեճից հետո ապստամբություն են բարձրացրել, հայտնում է BBC-ն։
Չորեքշաբթի երեկոյան նրանք այրել են իրենց ղեկավարի տունը, ով իր կնոջ հետ միասին մահացել է։
Ըստ ոստիկանության՝ նման քայլի պատճառ է հանդիսացել մի քանի աշխատավորների ներկայացված պահանջը՝ իրենց բնակության վայրը լքելու վերաբերյալ։
Նահանգային իշխանությունները հայտնում են, որ արդեն ձերբակալվել է երեք կասկածյալ։










