Իտալիայում ստորջրյա պատարագ է մատուցվել
Իտալիայի գլխավոր հրապարակի, դեպի ծով դուրս եկող Տրիեստայի դիմաց ստորջրյա պատարագ է մատուցվել, հայտնում է Euromag-ը։
Քահանա Ալեսանդրո Ամոդեոն հատուկ ստորջրյա կապսուլայի մեջ մտնելով, 5 մ խորությամբ իջել է ջուրը, որտեղ էլ, օգտագործելով թթվածնային բալոնը, քարոզ է կարդացել։ Պատարագին, քահանայից զատ, մասնակցել է նաև 67 ջրասույզ։
Տեխնիկական խնդիրների պատճառով քահանայի ձայնը լսելի չի եղել ցամաքի վրա։ Ինչպես նշում է Ansa գործակալությունը, ջրի տակ ընթացող պատարագին հնարավոր է եղել հետևել հատուկ այդ նպատակով տեղադրված մեծ էկրանի միջոցով։
Ակցիայի կազմակերպիչների խոսքերով՝ պատարագը լսելու համար հրապարակում հավաքվել է 500 մարդ, որոնց բաժանվել է տոնական հյուրասիրություն։










