Ամերիկացուն գնդակահարել են նոր դուրս եկած մարզակոշիկը չզիջելու համար

16:16 • 27.12.12

Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում 22-ամյա Ջոշուա Վուդը գնդակահարվել է իր մարզակոշիկը գողերին չզիջելու համար, հայտնում է Courier Mail-ը:

Երկու զինված մարդ Վուդի վրա են հարձակվել տաքսու մեջ: Այս գործով առայժմ ոչ ոք չի ձերբակալվել:

 

Վուդը նոր թողարկված Nike Air Jordan XI մարզակոշիկի մի քանի զույգ էր գնել Willowbrook Mall առևտրի կենտրոնից:

 

Հայտնի է, որ ինչ-որ կանաչ մեքենայից դուրս եկած մարդիկ պահանջել են նոր գնված մարզակոշիկը, որը չզիջելու համար գնդակահարել են երիտասարդին:

Nike Air Jordan-ի արժեքն է 185 ԱՄՆ դոլար: