Մահամերձ ամերիկացի երեխան ամենից շատ ամանորյա բացիկներն է ստացել
Նրա տոնածառի տակ կա այն ամենը, ինչի մասին երազում էր՝ iPad և iPhone, աշխատանքային գործիքներով կարմիր արկղ և շատ ու շատ ամանորյա բացիկներ, հայտնում է ABC News-ը:
9-ամյա ամերիկացի Դալթոն Դինգուսը համարվում է ամենաշատ՝ ռեկորդային թվով ամանորյա բացիկներ ստացած մարդը:
Կենտուկիում ապրող այս մահամերձ տղան ընդամենը մեկ ամսում հարյուր հազարավոր բացիկներ է ստացել ամբողջ աշխարհից: Դրանց մի մասը գրված է լեզուներով, որոնք երեխան չգիտի էլ: Նրա հիվանդության մանրամասները չեն նշվում, սակայն աղբյուրը հայտնում է, որ երեխան գրեթե էլ չի կարողանում շնչել:
Իսկ Գինեսի ռեկորդների գրքի ուշադրությանն արժանացած դեպքն արձանագրվել էր, երբ ընտանիքի ընկերը համապատասխան կոչ էր տարածել Facebook-ում:










