Նյու Յորքի ծովափերից մեկում հսկայական կետ է դուրս նետվել
Նյու Յորքի Քուինս շրջանի ծովափերից մեկում ջրից դուրս է նետվել հսկայական մի կետ, որի երկարությունը հասնում է մինչև 18 մետրի, գրում է BBC-ն։ Մասնագետները նշում են, որ կենդանին հյուծված է և ողջ մնալու քիչ հավանականություն կա։
Նրանք նշում են նաև, որ այս ծովատառեխային կետը մեծությամբ երկրորդն է երկնագույն կետերից հետո։
Մինչ մասնագետների ժամանելը, ոստիկաններն ու հրշեջները փորձել են կենդանուն փրկելու միջոցառումներ ձեռնարկել՝ ջրելով նրան։
Մասնագետները նշել են, որ ամեն ինչ կանեն կենդանուն փրկելու համար, սակայն հայտնել են, որ նման դեպքերում այդ չափի կենդանիները հազվադեպ են ողջ մնում։
Թե ինչու է կետը ջրից դուրս նետվել, հայտնի չէ։










