+20 աստիճան և 25 կիլոգրամանոց սառույց՝ երկնքից. Մարոկկացի ֆերմերը հազիվ է ողջ մնացել

19:27 • 27.12.12

Մարոկկոյում ֆերմերը հազիվ է ողջ մնացել, երբ օրը ցերեկով նրա վրա համարյա  25 կգ-անոց քաշով սառցե կտոր է վայր ընկել, հայտնում է Ռուսական Առաջին ալիքի լրատվականը:

 

Եվ դա այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը եղել է +20: Գետնին բախվելով սոռույցի կտորը շուրջ մեկ ու կես մետրանոց ձագար է թողել: Ֆերմերը հավաքել է բեկորները և տեղադրել սառնարանում, որպեսզի ցույց տա գիտնականներին:

 

Ըստ վերջիններիս՝ դա սառցե երկնաքարի բեկոր է եղել: Նման երկրային մարմինները խիստ հազվադեպ են Երկրին մոտենում. Առայժմ նման միայն 5 դեպք է հայտնի: