Մոսկվայում ձերբակալվել է 6 տարի մարդկանց սարսափի մեջ պահած մոլագարը

15:49 • 27.12.12

Մոսկվայում ձերբակալվել է 25-ամյա մի քաղաքացի, ով 6 տարի շարունակ մարդկանց ահաբեկել է մի շարք կողոպուտներով ու բռնաբարություններով, հայտնում է ռուսաստանյան Առաջին ալիքի լրատվականը:

 

Ներկա դրությամբ մոլագարի զոհ է ճանաչվել 16 կին, սակայն դա վերջնական թիվը չէ. ըստ իրավապահների՝ նրա ձեռքի գործն է ավելի քան 50 քրեական դրվագ:

 

Երիտասարդը խոստովանել է իր մեղքը: Նա զոհերի վրա հարձակվել է կամ շենքի մուտքերում, կամ վերելակներում: Գործել է Միտինո, Տուշինո շրջաններում և Զելենոգրադում: Նա վարորդ է աշխատում: Ենթադրվում է, որ երիտասարդը հոգեկան շեղումներ ունի: