Ռուսաստանի օրենսդիրները նախատեսում են արգելել օտարերկրյա քաղաքացիների աշխատանքը հեռուստատեսությունում` Պոզների դեմ

22:50 • 27.12.12

Ռուսաստանի պետական դումայի պատգամավորները բուռն են արձագանքել հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների խոսքին, ով իր հեղինակային հաղորդման շրջանակներում ՌԴ խորհրդարանը անվանել է «հիմար», չնայած, որ Պոզները ասել է, թե դա սխալասություն էր, հաղորդում է BBC-ն:


Չորս խորհրդարանականներ Պոզներին նամակ են ուղղել, որում հայտարարում են, թե օրինագիծ են նախապատրաստում, որով կարգելվի ռուսական հեռուստատեսությունում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքը:


Այսպիսով, օրինագծի ընդունման դեպքում Պոզները, ով երեք քաղաքացիություն ունի` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ստիպված կլինի փակել իր հաղորդումը:


«Վերջերս ձեր հաղորդումներից մեկում դուք հայտարարեցիք, որ ՌԴ պետդումայի պատգամավորները երկիրը ծաղրուծանակի առարկա են դարձնում: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը «հիմարլ» անվանեցիք: Միևնույն ժամանակ ձևացրիք, թե սխալվել եք՝ լեզվի սայթաքում էր: Սակայն ձեր արտահայտությունների իմաստը, պարունակությունը և երանգը մեզ ստիպում են կասկածել բացատրությունների անկեղծության մեջ», - ասված է նամակում: