Լենինգրադյան փողոցում «ՎԱԶ-21011»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու
09:47 • 27.12.12
«ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










